Մեր Մասին
Աշխատակազմ
Դպրոցի պատմություն
Աշակերտական խորհուրդ
Դպրոցական խորհուրդ
Կառուցվածք
>
Կրտսեր
Միջին
Ավագ
Նորությւններ
Մանկավարժական էջ
Մեթոդական անկյուն
Էլեկտրոնային թերթ
Պատկերասրահ
Ֆոտոսրահ
Տեսասրահ
Ոչ պաշտոնակա էջ
Շրջանավարտներ
Ծնողների էջ
Կապ
ԱՆՎՏԱՆԳ ԻՆՏԵՐՆԵՏ
Անվտանգության խնդրի քննարկումը կրթական գործընթացում
Դասի սկզբում խոսեցինք առցանց անվտանգության ապահովման, համացանցի առավելությունների և թերությունների մասին: Երեխաների օգնությամբ ևս մեկ անգամ նշեցինք վնասակար ծրագրերի և վիրուսների ազդեցությունից խուսափելու մասին:
Համակարգչային անվտանգության խնդիրներն այսօր առավել արդիականներից են, քանի որ մենք ապրում ենք այսպես կոչված «տեղեկատվական հասարակությունում», որտեղ տեղեկատվությունն առաջնային կարևորություն ունի: Հետևաբար, տեղեկատվական անվտանգության համար պատասխանատվության հարցերը պետք է աշակերտների հետ անընդհատ քննարկման առարկա լինեն: Այդպիսի քննարկումներին, գիտելիքների փոխանակման համար, արժե ներգրավել երիտասարդների, քանի որ փորձը ցույց է տալիս, որ մեր օրերում նրանք շատ ավելի տեղեկացված են այդօրինակ խնդիրների մասին, քան ավագները:
Համակարգչային-տեղեկատվական անվտանգության ապահովման կարևորագույն կողմերից մեկը էթիկայի խնդիրն է: Պետք է հասկանալ նաև, որ բացարձակ պաշտպանությունը համացանցում և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների բնագավառում անհնար է: Դասի ընթացքում խոսեցինք նաև սոցիալական ցանցերի անհրաժեշտության մասին, և խաղերի միջոցով երեխաների ներգրավումը համացանց:
Համացանցում ապահով լինելու համար, իմացե՛ք անվտանգության ռիսկերը և Ձեր ընտանիքի պաշտպանության ձևերը:
Բաց դասի նպատակը անվտանգ ինտերնետի
ապահովումն է:
Դասը ներկայացնում են 10-բ դասարանի աշակերտները ինֆորմատիկայի ուսուցչուհի
Անահիտ Բարխուդարյանի օգնությամբ:
Create a
free website
with
Weebly